Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել աշխարհում երկրորդ տեղը նավթի արդյունահանման ոլորտում

159

Ռուսաստանն անցյալ տարի 8,6%-ով կրճատել է նավթի արդյունահանումը 2019-ի համեմատ, այն կազմել է 512,8 մլն տոննա։ Այնուամենայնիվ երկիրը պահպանել է աշխարհում երկրորդ տեղը նավթի արդյունահանման ցուցանիշով: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը: Նրա խոսքերով, նավթի արտահանումը նվազել է 12%-ով։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ OPEC + համաձայնագիրը հնարավորություն է տվել մասամբ չեզոքացնել նավթի պահանջարկի աննախադեպ անկման հետևանքները և պահպանել գները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: