Առաջին թռիչքն իրականացրել է ռուսական MS-21-310 ինքնաթիռը՝ ռուսական ПД-14 շարժիչներով:
Ինքնաթիռը 1 ժամ 25 րոպե է անցկացրել երկնքում:
Ինքնաթիռը թռիչքն իրականացրել է դեկտեմբերի 15-ին Իրկուտսկի ավիացիոն գործարանի աերոդրոմի վրայով, գրում է news.ru-ն։ Ստուգվել են էլեկտրակայանի շահագործման ռեժիմները, MS-21-310-ի կայունությունն ու կառավարելիությունը, ինչպես նաև դրա համակարգերի աշխատանքը: