Կորոնավիրուսը արհեստականորեն չի ստեղծվել, այն «բնության մեջ դասական վիրուսային էվոլյուցիայի» արդյունք է: Այս մասին հայտարարել է Վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը։
«Ես կարծում եմ, որ նոր կորոնավիրուսը մարդը չի ստեղծել տեխնիկապես», ասել է Մակսյուտովը, որին մեջբերում է РБК-ն:
Ըստ նրա, դա հաստատվում է վիրուսի գենոմների վերլուծությամբ:
Վիրուսաբանի համաձայն, վերջերս հայտնաբերված կորոնավիրուսները COVID-19-ից տարբերվում են ոչ ավելի, քան 1%-ով: