Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը նաև հանրապետության ժամանակավոր արտգործնախարարն է, երեքշաբթի օրը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Պրահայի դաշնակիցներին կոչ է արել, որպես համերաշխության նշան, վտարել ռուս դիվանագետներին: Այդ մասին հայտնում է Agence France Press-ը:
Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարել էին Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների վտարման մասին, որոնք, ըստ չեխական կողմի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների սպաներ են: Այս քայլն արվել է Վրբետիցայի զինամթերքի պահեստներում ենթադրաբար բացահայտված հանգամանքների հետ կապված: