Ղրիմն ու Սևաստոպոլն այժմ ընդմիշտ Ռուսաստանի հետ են, քանի որ այդպիսին է ողջ ռուս ժողովրդի ինքնիշխան, ազատ և աննկուն կամքը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սևաստոպոլում Քաղաքացիական պատերազմի ավարտին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո։
Պուտինն այսօր Սևաստոպոլում մասնակցում է Ռուսաստանում նշվող Ազգային միասնության օրվա միջոցառումներին։ Բացի հուշահամալիր այցելելուց, նախատեսված է նրա հանդիպումը նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։