«Չորեքշաբթի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, տարածաշրջանային գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Պուտինն առաջիկա օրերին կմեկնի Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության գագաթաժողովին։ Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ։
Օրերս Էրդողանը հայտարարել էր Վլադիմիր Պուտինի հետ հավանական հանդիպման մասին։