Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը քննարկել են կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի հետ կապված հարցեր:
«Կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի թեման մանրամասն քննարկվել է`այդ թվում հաշվի առնելով Թուրքիայում համաճարակաբանական իրավիճակը», հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը առաջնորդների հեռախոսային խոսակցության բովանդակության վերաբերյալ:
«Ընդգծվել է Ռուսաստանի պատրաստակամությունը` այս ուղղությամբ գործնական համագործակցություն հաստատելու համար։ Խոսքը, մասնավորապես, արդեն այս ամսվա սկզբին ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի հնարավորիինս շուտ մատակարարում կազմակերպելու մասին է», նշել է Կրեմլը՝ հավելելով, որ «քննարկվում են նաև թուրքական ձեռնարկություններում պատվաստանյութի համատեղ արտադրություն ստեղծելու հնարավորությունները»: