Ելաբուգա քաղաքում գտնվող ավտոմեքենաների գործարանում մեկնարկել է Aurus Senat պրեմիում դասի մեքենաների սերիական արտադրությունը: Բացումն արել են նախագահ Վլադիմիր Պուտինը, Արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը և Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, հաղորդում է «ՌԻԱ» գոծակալությունը:
«Հուսով ենք, որ Aurus-ի սերիական արտադրությունը կամրապնդի ռուսական մեքենաների ներկայությունը միջազգային շուկայում: Դա հնարավորություն կտա բարձրացնել բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը», Պուտինի խոսքերն է հաղորդում գործակալությունը:
Նախագահը նշել է, որ՝ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ զրոյից ստեղծվել է պրեմիում դասի մեքենաների մի ամբողջ շարք: Հազարավոր մասնագետներ են ներգրավված եղել այս գործում: Պուտինի խոսքերով, նրանց հաջողվել է իրականացնել առաջադրանքը և շնորհակալություն է հայտնել: