Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սի Ցզինպինին՝ երրորդ ժամկետով Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկու պետությունների միջեւ համագործակցությունը կշարունակվի։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը նշել է, որ ուրախ կլինի «շարունակել կառուցողական երկխոսությունը եւ սերտորեն համագործակցել համապարփակ գործընկերության զարգացման շուրջ»: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ համագումարի որոշումները կնպաստեն ՉԺՀ-ի առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ու նրա դիրքերի ամրապնդմանը։