Սեպտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անցնում է ինքնամեկուսացման՝ կապված իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի հետ:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Վլադիմիր Պուտինն ասել է, որ, իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված, ինքը պետք է որոշ ժամանակ պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին Պուտինը կմասնակցի տեսակոնֆերանսի ռեժիմով: