ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են աշխատել ԱՄՆ ցանկացած վարչակազմի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի իշխանությունները «կընդունեն ամերիկացի ժողովրդի ցանկացած որոշում» և «կաշխատեն ցանկացած վարչակազմի հետ», ասել է Պուտինը:
Երկրի ղեկավարը կարծիք է հայտնել նաև, որ անկախ նրանից, թե ինքն ինչ կասի՝ Ռուսաստանի գործընկերները Արևմուտքում կարող են «ամեն ինչից կառչել»՝ փորձելով ապացուցել Մոսկվայի “միջամտությունը” ԱՄՆ ընտրական գործընթացին: