ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ով այդ պաշտոնն էր զբաղեցնում ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, դարձել է Fox News Media-ի փորձագետներից մեկը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հեռուստաընկերության կայքում:
«Դիվանագետ, քաղծառայող, ձեռնարկատեր և իրավաբան Պոմպեոն վերլուծություններ է անելու Fox News Media-ի հարթակներում, ներառյալ Fox News-ի և Fox Business-ի ցերեկային և երեկոյան ծրագրերում», ասված է հայտարարության մեջ:
Պոմպեոն ուրբաթ օրը FOX & Friends հաղորդման եթերում առաջին անգամ հանդես կգա որպես աշխատակազմի փորձագետ: Նախկին պետքարտուղարն իր հերթին նշել է, որ պատրաստ է հեռուստադիտողներին առաջարկել «ազնիվ և հավասարակշռված կարծիք աշխարհաքաղաքականության և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերի վերաբերյալ»: