ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Պենտագոնը ուսումնասիրում է Ռուսաստանի սահմանների մոտ մեքենայացված բրիգադի ներկայությունը մշտական հիմունքներով պահպանելու հնարավորությունը:
Նախարարն այս սցենարի կիրառման ուղղությամբ սկսել է մտածել Լեհաստանի հետ կնքված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրից, Ռումինիայի և Բուլղարիայի պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած հանդիպումներից, ինչպես նաև Բալթյան հանրապետությունների ռազմական գերատեսչությունների հետ նամակագրությունից հետո:
Էսպերը կարծում է, որ Գերմանիայից դուրս բերված ամերիկյան ցամաքային զորքերի 2-րդ զրահատանկային գունդը կարող է վերաբաշխվել այդ երկրներից մեկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: