Առաջիկա երկու տարվա ընթացքում Չինաստանի կողմից Թայվանի գրավումը քիչ հավանական է, կարծում է ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին։
«Հիմնվելով Չինաստանի վերաբերյալ իմ վերլուծության վրա՝ չեմ կարծում, որ դա հնարավոր է մոտ ապագայում: Ես նկատի ունեմ 6, 12, 24 ամսվա ընթացքում», – մեջբերում է ՌԻԱ գործակալությունը նրա խոսքերը։
Միևնույն ժամանակ, Միլլին ասել է, որ թեև ուժային սցենարի հավանականությունը ներկայումս նվազագույն է, «ամեն ինչ կարող է տեղի ունենալ»: