Պայթյուն է տեղի ունեցել երեքշաբթի օրը Քաբուլի կենտրոնում գտնվող զինվորական հիվանդանոցի մոտ։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ոլորտի աղբյուրին։
Վերջինիս համաձայն՝ դեպքի վայրից լսվում են նաև կրակոցների ձայներ։ Միջադեպի մանրամասները հետաքննվում են։