Նյու Յորքի ավիադիսպետչերները հայտարարել են, որ լսել են աուդիո ձայնագրություն, որում անհայտ անձինք սպառնում են թռչել Կապիտոլիումի շենք, որպեսզի վրեժ լուծեն իրանցի գեներալ Սոլեյմանիի մահվան համար:
CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանություններին դեռ չի հաջողվել պարզել, թե ով է ուղարկել այս հաղորդագրությունը Նյու Յորքի ավիադիսպետչերներին:
«Չորեքշաբթի մենք կմխրճվենք Կապիտոլիում: Սուլեյմանիի վրեժը կլուծվի», – ասվում է անհայտ անձանց տարածած հաղորդագրության մեջ: