ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Չինաստանի Հենան նահանգի կենտրոնում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղների զոհերի թիվը հասել է 71-ի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են տեղական իշխանությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին իշխանությունները, ջրհեղեղները ոչնչացրել են 10 հազար շենք, մեծ վնաս են հասցրել ավելի քան 22 հազար շինության: Նահանգին ջրհեղեղներից ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է 13,9 միլիարդ յուանը (մոտ 2,15 միլիարդ դոլար):