Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո միջազգային COVAX մեխանիզմին կտրամադրի կորոնավիրուսի պատվաստանյութերի 10 միլիոն չափաբաժին: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը:
«ԱՀԿ-ի խնդրանքով Չինաստանը պատրաստ է 10 միլիոն չափաբաժին պատվաստանյութ տրամադրել COVAX-ին: Դրանցից շատերը կօգտագործվեն զարգացող երկրների հրատապ կարիքները հոգալու համար», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: