Չեխիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Ample Strike-2021 զորավարժությունները: Դրանցում ներգրավված են դաշինքի ինը երկրներից 700 զինծառայողներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 500 չեխ զինվորական և 200 զինվոր ՆԱՏՕ-ի ութ այլ երկրներից, կտևեն մինչև սեպտեմբերի 19-ը: Նրանց խնդիրն է՝ մշակել մարտական ավիացիայի անձնակազմի և ցամաքային ուղղորդման ծառայությունների փոխազդեցությունը մոդելավորված թշնամու թիրախների վրա:
Զորավարժություններում ներգրավված են Չեխիայի Հանրապետության, Սլովակիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի զինծառայողները: