Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար կներդնի առանց վիզայի ռեժիմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:
Թուրք նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Թուրքիա առանց վիզայի:
«Մենք նաև կցանկանայինք, որ Թուրքիայի քաղաքացիների համար գոյություն ունենար առանց վիզայի ռեժիմ, և մեր համապատասխան անվտանգության կառույցները կատարեին անհրաժեշտ նախապատրաստությունները», – ասել է Չավուշօղլուն: «Այս տարի, չնայած համաճարակին, մենք ձեռնարկել ենք համապատասխան միջոցառումներ անվտանգ զբոսաշրջության համար և շատ ուրախ ենք, որ 2 միլիոն ռուս զբոսաշրջիկներ այցելել են մեր երկիր»: