«Մենք մշակել ենք պատժամիջոցների ութ փաթեթ եւ յուրաքանչյուրի օրինակով հասկացել, թե ինչպես փակենք դրանցից շեղվելու «սողանցքերը»։ Մենք հիմա հերթական փաթեթը գործի դնելու մասին ենք ազդարարում, որով անհնար կդարձնենք այդ շրջանցումները»,- Տալլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Սողանցքեր» ասելով՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նկատի ունի 3-րդ պետություններին, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։ Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները կամ կազմակերպությունները, որոնք կբռնվեն Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնելու մեջ, կներառվեն իրենց ցուցակում։