Ուկրաինայի իշխանությունների սիրախաղը Թուրքիայի հետ Ղրիմի հարցի շուրջ նրանց համար կավարտվի արցունքներով, հայտարարել է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը:
«Թուրքիային երևակայական աջակցությունը Ուկրաինայի համար կվերածվի ողբալի բանի, քանի որ նրան անհրաժեշտ է թույլ կամքի տեր երկիր իր աշխարհաքաղաքական շահերը կյանքի կոչելու համար, որոնք ոչ մի կապ չունեն ուկրաինական շահերի հետ», — շեշտել է նա:
Մոլոխովը նշել է, որ եթե Ուկրաինան հույս ունի, որ Թուրքիան, մասնակցելով «Ղրիմի պլատֆորմին», իր համար «շագանակներ կհանի կրակից», ապա լուրջ սխալվում է, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: