Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտնել է, որ ուկրաինական 109 անօդաչու թռչող սարք է «որսացվել և ոչնչացվել» Կուրսկի շրջանում։
Տարածաշրջանային կառավարությունը վաղ առավոտյան հայտնել է, որ Կուրսկը գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման, որի հետևանքով զոհվել է 85-ամյա մի կին, ևս ինը վիրավորվել է։
Իշխանությունները հաստատել են բազմահարկ բնակելի շենքերում բռնկված հրդեհների մասին ականատեսների հաղորդագրությունները: Երեք տների բնակիչներ տարհանվել են ժամանակավոր կացարաններ։ Շենքերից մեկում հրդեհից տուժել են 8-րդ և 9-րդ հարկերը, մյուսում հրդեհ է բռնկվել միանգամից հինգ հարկում, մյուսում՝ մեկ հարկում։
«Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է ևս երեք առանձնատուն», – հայտնել են տարածաշրջանային կառավարությունից։ Իշխանությունները հրապարակել են վնասված բազմաբնակարան շենքերի լուսանկարներ՝ պնդելով, որ Վեսպրեմ փողոցում վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքը «հագեցված է հարվածող տարրերով»։
Ուկրաինան չի մեկնաբանել Կուրսկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Ռուսաստանը կիրակի առավոտյան երկու «Իսկանդեր» հրթիռ է արձակել Սումի քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով, ըստ իշխանությունների, զոհվել է 35 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: