Շրի Լանկայում արցունքաբեր գազից մի ցուցարար է մահացել

11

Շրի Լանկայում հակաիշխանական բողոքի ցույցերը շարունակվում են։ Իսկ ոստիկանությունը շարունակում է տարբեր միջոցներով ճնշել դրանք։ Արցունքաբեր գազից մի ցուցարար է մահացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն շնչառական լուրջ խնդրի պատճառով նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Շրի Լանկայում զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաները վերսկսվել են երկրի իշխանությունների կողմից նախագահ Գոթաբայ Ռաջապաքսայի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարության ձգձգման հետեւանքով: Չորեքշաբթի վաղ առավոտյան երկիրը լքած նախագահի հրաժարականի դիմումը պետք է պաշտոնապես փոխանցվեր խորհրդարանի խոսնակին, որպեսզի վավեր համարվեր Շրի Լանկայի Սահմանադրությանը համապատասխան, սակայն մինչ այժմ փաստաթուղթը դեռեւս չի փոխանցվել նրան: