Շվեյցարիայի Ջրի և ջրային ռեսուրսների դաշնային ինստիտուտը հաշվել է 2006-ից 2016 թվականներին Շվեյցարիայի Ալպերում ձևավորված 180 նոր լճերը: Այս մասին ինստիտուտը հայտարարել է իր կայքում՝ շեշտելով, որ լեռնային սառցադաշտերի հալումը «կլիմայի փոփոխության տեսանելի վկայությունն է»:
Ինչպես բացատրել են ինստիտուտում, 1850 թվականից ի վեր գոյացել են գրեթե 1200 սառցադաշտային լճեր: Դրանցից ավելի քան 1000-ը գոյություն ունեն մինչ օրս:
«Նման մեծ քանակությամբ լճերի առկայությունը, ինչպես նաև նորերի առաջացման արագացված տեմպը մեզ համար անակնկալ էր», ասել է հեռահետազոտական հատվածի ղեկավար Դանիել Օդերմատը: «Մենք ակնկալում էինք, որ մի քանի հարյուր լիճ կլինի, բայց այժմ դրանք ավելի քան հազարն են, և վերջին տասնամյակում ավելացել է 180-ը», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:








