Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 21:00-ից 2021 թվականի հունվարի 4-ի 05:00-ը երկրում պարետային ժամ է սահմանվելու, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի իշխանությունները ստիպված էին համաձայնել նոր սահմանափակումների COVID-19-ի դեպքերի շարունակական աճի պատճառով: