Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման հետ կապված միջազգային հետաքննության իրականացման հարցում համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ:
Նա նաև Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ամբողջությամբ բացահայտել «Նովիչոկ» խմբի նյութերի մշակման վերաբերյալ տեղեկությունը և այդ տեղեկությունը փոխանցել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը։
Ստոլտենբերգն այդ հայտարարություններով հանդես է եկել մամլո ասուլիսում: «ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պայմանավորվել են, որ Ռուսաստանն այժմ պետք է պատասխանի լուրջ հարցերի», ասել է Ստոլտենբերգը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը: