Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ինչպես նաև եվրոպական երկրների ղեկավարության հետ քննարկում է հրեական պետության քաղաքացիների համար նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու հարցը:
«Ես օր ու գիշեր աշխատում եմ Իսրայելի քաղաքացիներին պատվաստանյութ տրամադրելու նպատակով: Ես անձամբ ակտիվորեն համագործակցում եմ աշխարհի առաջատար առաջնորդների` ԱՄՆ փոխնախագահ Փենսի հետ, որը պատասխանատու է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, Հնդկաստանի վարչապետ Մոդիի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև եվրոպական առաջնորդների հետ, որոնց հետ ես գրեթե ամեն օր խոսում եմ», ասել է նա:
Բացի դրանից, Իսրայելը նույնպես ակտիվորեն շարժվում է դեպի «սեփական պատվաստանյութի անկախ արտադրություն, որը մշակվել է Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի կողմից»։
Բացի դրանից, առողջապահության նախարարության միջոցով պատվաստանյութերի ձեռքբերման հետ կապված աշխատանքներ են տարվում աշխարհի առաջատար դեղագործական ընկերությունների հետ: