Ռուսաստանը և Ադրբեջանն այժմ ավելի ու ավելի ակտիվորեն են համագործակցում համաճարակի դեմ պայքարում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Մոսկվայում:
Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավելի քան 100 հազար չափաբաժին ռուսական պատվաստանյութ արդեն մատակարարվել է հանրապետություն: «Եվ մենք աշխատում ենք Ադրբեջանի տարածքում արտադրությունն ընդլայնելու ուղղությամբ», Պուտինի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: