ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը դեսանտային գործողություն են իրականացրել սիրիական Դեր Զոր նահանգում, որը գտնվում է արաբական հանրապետության արևելքում: Այս մասին այսօր հայտնել է Sky News Arabia-ն:
Գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) երկու ղեկավարներ:
Միևնույն ժամանակ, Դամասկոսը ԱՄՆ ռազմական ներկայությունը գնահատում է որպես անօրինական օկուպացիա: Բացի դրանից, սիրիական իշխանությունների համոզմամբ, ԱՄՆ-ն Սիրիայում ռազմակայաններըն օգտագործում է այդ թվում զինված խմբավորումների (ներառյալ՝ ԻՊ ահաբեկիչների) գրոհայիններին մարզելու համար, որոնք կռվում են սիրիական պետության դեմ: