ԵՄ-ն պետք է ճիշտ դիրքորոշում ընդունի այն իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Չինաստանը մերձենում են այն պատճառով, որ կան ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ: Այս մասին երեքշաբթի ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեսազանգով դիմելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի մասնակիցներին:
«Մենք տեսնում ենք մեծ հակասություն ԱՄՆ-ի և Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Մենք տեսնում ենք Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների սերտացում։ Եվրոմիության համար կարևոր է այստեղ դիրք ընդունել», ասել է Մերկելը:
«Կոպիտ խոսքերը վերածվում են սադրիչ գործողությունների, և հետո կարող են առաջանալ ռազմական հակասություններ», նախազգուշացրել է Մերկելը: