Սիրիայի Դեմոկրատական ՈՒժերի (SDF) զինված ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի հայտարարությունը.
«Միակողմանի լուծումներ պարտադրելու համար ուժային մոտեցման շարունակումն անընդունելի է` նախկինում դա հանգեցրել է զանգվածային սպանությունների, որոնք ռազմական հանցագործություններ են:
Հալեպի շրջաններում տանկերի և հրետանու տեղակայումը, բնակելի տարածքների գնդակոծությունն ու քաղաքացիական անձանց տեղահանումը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում քրդական թաղամասերը գրոհելու փորձերը խաթարում են փոխըմբռնման հասնելու հեռանկարները և քաղաքացիական անձանց ենթարկում զանգվածային սպանությունների վտանգի:
Մենք սատարում ենք Շեյխ-Մաքսուդի և Աշրաֆիեյի ժողովրդին և աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ դադարեցնելու այս հարձակումները: Մեր ցավակցությունն ենք հայտնում նահատակների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»:
Անկարան հավանական է համարում ուղիղ միջամտությունը ներսիրիական գործընթացներին.
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) տրված ժամանակն սպառվել է, իսկ Սիրիայի իշխանությունները պայքարում են երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար:
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է ուղղակի միջամտության և որևէ խոչընդոտ չի տեսնում ներգրավված բոլոր կողմերի հետ երկխոսության համար:
Արա Պողոսյան, քաղաքագետ








