Անցյալ շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 4,1 միլիոն դեպք և ավելի քան 84 հազար մահ: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ դեպքերը նվազել են 14%-ով, իսկ մահացությունը՝ 2%-ով։ Չորեքշաբթի այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
Անցյալ շաբաթ դեպքերը աճել են միայն Աֆրիկայում (4%-ով) և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում (2%-ով), մինչդեռ Եվրոպայում նոր վարակվածների թիվը 25%-ով նվազել է։