Նախնական տվյալներով՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել. հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից:
Ինչպես հայտնի է, Ղրիմի կամրջի վրա հոկտեմբերի 8-ի առավոտյան բեռնատար ավտոմեքենա է պայթեցվել, ինչի պատճառով վառելանյութով ցիստեռներն են բռնկվել:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետ: