Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի խոսքերը Ղրիմի պատկանելության վերաբերյալ զուրկ են ողջախոհությունից, ասել է «Ղրիմի Բելառուսները» տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Ռոման Չեգրինեցը:
«Մարդը բացարձակապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը և ինչ է իրականում տեղի ունեցել Ղրիմում», Չեգրինեցի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:
Նա բելառուսներին հորդորել է «չկրկնել ուկրաինացիների սխալները» և չհավատալ «անգրագետ արևմտյան քարոզիչներին»: Չեգրինեցը գտնում է, որ բելառուսները պետք է վստահեն և հետևեն իրական առաջնորդներին, ովքեր անհանգստանում են Բելառուսի և Միութենական պետության ապագայով: