Իրանի վրա Իսրայելի հարձակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին. ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
«Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով, Ալժիրի, Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ՝ Մերձավոր Արևելքի հարցով»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը Շվեյցարիային՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, խնդրել էր Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել Իսրայելի հարվածի կապակցությամբ։