Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ են տեսնում AUKUS միությունում, ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի գրասենյակում ՌԴ ներկայացուցչի տեղակալ Անդրեյ Բելոուսովը։
«Առաջին կոմիտեում բավական լուրջ մտահոգություններ հայտնեցին, օրինակ, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները, քանի որ նրանք այս եռակողմ տեխնոլոգիական գործընկերությունը դիտարկում են որպես սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը: Եվ, օրինակ, Ինդոնեզիայի ու Մալայզիայի պատվիրակությունները ասացին, որ այս նախաձեռնության իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի»,- նշել է Բելոուսովը։
Նրա խոսքով, «այդ մտահոգություններն արդարացված են, քանի որ այս եռակողմ համագործակցությունն ազդում է միջուկային ոլորտի վրա և ունի հստակ ռազմական հարթություն»։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ գործակալությունը։