ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերի պատրաստվածության մակարդակը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ պահանջներին, նրանց մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, հայտարարել է ռազմաքաղաքական դաշինքին գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ամփոփելով Ղրղըզստանում անցկացված «Անխախտ եղբայրություն» կարգախոսով զորավարժությունների արդյունքները։
Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ հոկտեմբերի 6-ին մեկնարկած վարժանքները տևել են մեկ շաբաթ։ Դաշինքի անդամ Հայաստանը դրանց չի մասնակցել։