ԱՄՆ-ը աշխատում է միջուկային նոր դոկտրինի վրա, հայտարարել է Միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը:
«Միացյալ Նահանգներում շատ կարևոր գործընթաց է իրականացվում և փաստաթուղթն այդ ոլորտում կլինի միջուկային դոկտրինը: Ըստ ամենայնի, յուրաքանչյուր նախագահ դա վերանայում է: ԱՄՆ վարչակազմը հստակեցրել է, որ սկսել է այդ գործընթացը և ապագայում կհրապարակի զեկույց միջուկային նոր դոկտրինի վերաբերյալ», – ասել է նա ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում:
Ֆլոյդը հավելել է, որ անհամբերությամբ սպասում է միջուկային դոկտրինի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի մտորումների արդյունքներին: