ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքի ուղղությամբ 6 ամիս հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է պաղեստինյան Donia Al-Watan ռադիոկայանը:
«Մենք պատրաստ ենք վեց ամսվա ընթացքում հարվածներ հասցնել Թել Ավիվին», մեջբերում է ռադիոկայանը շարժման խոսնակի ՝ Աբու Օբեյդայի խոսքերը:
Իսրայելական բանակի և Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումների միջև փոխադարձ հրթիռահարվածները շարունակվում են մայիսի 10-ից:




