Այսօր տեղի են ունեցել բողոքի ցույցեր Չեխիայի և Սլովակիայի կառավարությունների քաղաքականության դեմ։
Ցույցերն առավել մեծ մասշտաբ ստացան Պրահայում և Բրատիսլավայում:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Պրահայում ցուցարարները պահանջում էին անհապաղ վերացնել կորոնավիրուսի տարածման դեմ կառավարության մտցրած խիստ սոցիալական սահմանափակումները: Մարդկանցից շատերը չէին կրում բժշկական դիմակներ, որոնք կրելը պարտադիր է համարվում հանրապետությունում հասարակական տարածքներում: