Կրեմլը քննարկում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի առաջարկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հաղորդակցվելու Clubhouse ձայնային սոցիալական ցանցում:
Ըստ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նախ պետք է հասկանալ, թե ինչ է առաջարկվում: «Առաջին հերթին մենք ուզում ենք դա պարզել: Ինքը նախագահ Պուտինը չի օգտվում սոցիալական ցանցերից, նա անձամբ չի վարում դրանք», – ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովի կարծիքով, Մասկի առաջարկը «անկասկած շատ հետաքրքիր է», հաղորդում է ՏԱՍՍ-ը: