Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ВКонтакте սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ տարածաշրջանում ահաբեկիչներին ոչնչացնելով՝ կատարել է «իր ամբողջ կյանքի պարտքը»:
«Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը՝ վերացնել այսպես կոչված «էմիրների» գլխավորությամբ ամբողջ ընդհատակի ավազակներին, որի իրականացումը սկսեց հայրս, և որը ես շարունակեցի՝ երդվելով նրա գերեզմանին, կատարվեց այսօր: Դա իմ ամբողջ կյանքի ամենակարևոր ՊԱՐՏՔՆ էր», – գրել է Կադիրովը։