Լավրով․ Քաղաքական դրդապատճառներ ուներ ԵՄ-ի կողմից ՌԴ-ի հետ առանց վիզայի ռեժիմից հրաժարվելը

160

ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը պատրաստ էր դեռ 2013-ին, սակայն ԵՄ-ն այն չի ստորագրել քաղաքական նկատառումներից ելնելով: Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ առանց վիզայի ռեժիմի անցնելու նպատակը դրվել է 2005 թվականին։ «Արվել է այն ամենը, ինչ նրանք խնդրել են և ինչ մեզ ձեռնտու էր», ասել է Լավրովը:

«Հետո, երբ եկավ այն ստորագրելու և վավերացնելու ժամանակը, ԵՄ-ն ասաց. «Եկեք սպասենք»: Պատճառը պարզվեց շատ շուտ, նրանք առանձնապես չէին էլ թաքցնում: Բրյուսելի այդ կոլեկտիվը որոշել էր, որ քաղաքականապես սխալ է Ռուսաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելը նախքան դա կստանան Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան», ասել է Լավրովը: