Կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ Վի պատվաստանյութի նոր խմբաքանակները պատրաստ են ուղարկվել Հայաստան: Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Մենք արդեն հասցրել ենք Սպուտնիկ Վի պատվաստանյութի մի քանի խմբաքանակ Հայաստան, այժմ սպասվում են նոր խմբաքանակներ: Եվ պայմանավորվել ենք, որ այս համագործակցությունը կզարգանա մեզ մոտ համակարգված հիմքի վրա համապատասխան բժշկական գիտական հաստատությունների միջև, – ասել է նա: