Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների բամար ժամանել է Չինաստան:
Երեքշաբթի՝ մարտի 23-ին, նախատեսված են բանակցություններ Լավրովի և նրա չինացի գործընկեր Վան Իի միջև, որոնք մտադիր են քննարկել Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության հարցերը: Նախարարները կքննարկեն նաև կորոնավիրուսային համաճարակի համատեքստում գործողությունները համակարգելու հարցերը և սահմանափակումների պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու ուղիները:
Բանակցություններից հետո Լավրովը նախատեսում է այցելել Հարավային Կորեա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: