Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ը Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում կհանդիպի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ:
«Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ», ասված է հայտարարության մեջ:
Ինչպես ավելացրել է դիվանագիտական ծառայությունը, ռուսական կողմը վճռական է տրամադրված՝ շարունակել բաց և փոխհարգալից երկխոսությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ամբողջ սպեկտրի շուրջ`քաղաքականության, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում: