«Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության զորքի թվաքանակի ավելացման վերաբերյալ դեռ վաղ է խոսել». ԻՄՈՒ մամլո խոսնակ

170

Իրաքի միացյալ ուժերի հրամանատարության (Joint operations command ” Iraq) մամուլի խոսնակ գեներալ-մայոր Թահսին ալ Խաֆաջին հայտնել է, որ Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության զորքի թվաքանակի ավելացման վերաբերյալ դեռ վաղ է խոսել․ շրջանառվող թվերը չեն համապատասխանում իրականությանը։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունից։

Նշենք, որ փետրվարի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները համաձայնության են եկել մեծացնել Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության զորքերի թիվը՝ այն 500-ից հասցնելով 4․000-ի։

@combatanalytics