Իրաքյան խմբավորումներից մեկը հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան բազաները թիրախ կդառնան, եթե Վաշինգտոնը որոշի աջակցել Իսրայելին Իրանի վրա հարձակվելու հարցում:
Telegram-ում տարածված հայտարարության մեջ Իրաքի դիմադրության համակարգման կոմիտեն ասել է, որ բազաները թիրախ կդառնան, եթե ԱՄՆ-ն օգտագործի իրաքյան օդային տարածքը՝ պատասխանելու Իրանի կողմից Իսրայելը հրթիռակոծելուն:
«Եթե ամերիկացիները միջամտեն Իսլամական Հանրապետության դեմ որևէ թշնամական գործողության, կամ եթե սիոնիստական թշնամին օգտագործի իրաքյան օդային տարածքը իր տարածքում ռմբակոծություն իրականացնելու համար, ապա Իրաքում և տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները և օբյեկտները կլինեն մեր թիրախում», – ասել է խմբավորումը։