«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ակտիվացել է ԱՄՆ գործողություններից հետո, որի արդյունքում սպանվեց գեներալ Քասեմ Սուլեյմանին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Թեհրանում զինվորականներն ու քաղաքական գործիչները, չնայած ամերիկյան ռազմաբազային հարվածներ էին հասցվել, հայտարարել են բարձրաստիճան զինվործառայողի մահվան վրեժխնդրությունը շարունակելու մտադրության մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չի համարի, որ Սոլեյմանիի վրեժը լուծել են այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի լքել տարածաշրջանը: